Միխայիլ Մարկոսովը Չեխիայի հետ խաղից առաջ հնարավոր է չմիանա Հայաստանի ընտրանուն

Միխայիլ Մարկոսովը Չեխիայի հետ խաղից առաջ հնարավոր է չմիանա Հայաստանի ընտրանուն

PanARMENIAN.Net - Ռուսական «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը, ով ընդգրկված էր մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպման նախապատրաստական հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմում, վնասվածք է ստացել: Նա մարտի 11-ին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 23-րդ տուրի շրջանակներում կայացած «Ուֆա»-«Սիբիր» հանդիպման ժամանակ խաղային դրվագում բախվել էր հյուրերի դարպասապահի հետ:

Միխայիլ Մարկոսովն ասել է, որ այժմ իր առողջական վիճակը համեմատաբար լավ է, սակայն բժիշկներն ասել են, որ ուղեղի թեթև ցնցում կա: «Կոտրվել է նաև քիթս, որոշակի ցավեր ունեմ կոնքի շրջանում: Առայժմ վերջնականապես հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի իմ վերականգնման համար: Բժիշկների վերջնական եզրակացությունը կլինի օրերս: Այդ պատճառով դժվարանում եմ ասել՝ կկարողանամ միանալ հավաքականին, թե ոչ»,- նրա խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հարձակվողի խոսքով, ամեն ինչ կախված կլինի իր վիճակից, քանի որ առայժմ բժիշկները խորհուրդ են տալիս միայն հանգստանալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---