ԵԱՀԿ դիտարկումը Ղարաբաղի եւ ԱՀ ԶՈՒ շփման գծում անցել է առանց միջադեպերի

PanARMENIAN.Net - Այսօր, ԵԱՀԿ առաքելությունը, ԼՂՀ իշխանությունների հետ վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Աղդամի ուղղությամբ, Յուսիֆջանլը բնակավայրի շրջանում անց է կացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆ ԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը (Լեհաստան): Խմբի կազմում էին ԵԱՀԿ ԳՆ ԱՆ դաշտային օգնականներ Օլեքսանդր Սամարսկին (Ուկրաինա) եւ Հարրի Էրոնենը (Սլովենիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Թոմազո Սթրգարը (Սլովենիա): Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ղարաբաղյան կողմից դիտարկման առաքելությանն ուղեկցում էին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---