Google-ը փոխել է Android պլատֆորմի մշակմամբ զբաղվող բաժնի ղեկավարին

Google-ը փոխել է Android պլատֆորմի մշակմամբ զբաղվող բաժնի ղեկավարին

PanARMENIAN.Net - Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է, որ Սանդար Փիչայը նշանակվել է սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների համար Android պլատֆորմի մշակմամբ զբաղվող բաժնի ղեկավար: Այդ մասին հայտնել է կորպորացիայի ղեկավար Լարի Փեյջը իր բլոգում:

Սանդար Փիչայն աշխատում է Google-ում 9 տարի, նա այդ առանցքային պաշտոնում կփոխարինի Էնդրյու Ռուբինին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով Ռուբինի կարիերային՝ Փեյջը նշել է, որ նրա համար «նոր գլուխ է բացվում կորպորացիայում»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---