Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկումը նշանակվել է մարտի 18-ին

Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկումը նշանակվել է մարտի 18-ին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկումը նշանակվել է 2013 մարտի 18-ի ժամը 16.00-ին ՀՀ վերաքննիչ դատարանում:

Այս մասին տեղեկանում ենք Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի փաստաբանական գրասենյակից:

Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածուին կալանավորել էին մարտի 5-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը:

Նրան առաջադրվել է մեղադրանք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը պատվիրելու համար:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---