ՀԿ-ները ոստիկանապետից պահանջում են Ր. Հովհաննիսյանի համար վրան տեղադրել

ՀԿ-ները ոստիկանապետից պահանջում են Ր. Հովհաննիսյանի համար վրան տեղադրել

PanARMENIAN.Net - Մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պահանջում են Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր՝ մարտի 14-ին, Հայաստանի ոստիկանությունը հերթական անգամ անօրինական ուժային գործողություններով խոչընդոտել է Ազատության հրապարակում մարտի 10-ից հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի տեղադրմանը:

«Միջադեպին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքացիներ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նույնպես ներկա են գտնվել միջադեպին և ոչ իրավաչափ են գնահատել ոստիկանության գործողությունները, սակայն այս գնահատականը ևս ազդեցություն չի ունեցել ոստիկանների ապօրինի գործողությունների վրա: Գտնում ենք, որ ՀՀ ոստիկանության նման գործելաոճը առավել է սրացնում ներկա իրավիճակը և իր գործողություններով լիակատար պատասխանատվություն է կրում հետագա հնարավոր անցանկալի հետևանքների համար: Սույն հայտարարությամբ պահանջում ենք՝ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից անհապաղ դադարեցնել իր ենթակաների կողմից իրականացվող ապօրինի գործողությունները Պատասխանատվության ենթարկել սույն միջադեպի ընթացքում անօրինական գործողություններ կատարած ոստիկաններին Ապահովել Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի անհապաղ տեղադրումը»: Հայտարարությունը ստորագրել են՝

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն

Հայաստանի Հելսինկյան Կոմիտե ՀԿ

Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ

Հանրային Տեղեկատվության և Ինֆորմացիայի Կարիք ՀԿ

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

Մենք Պլյուս ՀԿ

Նոր Սերունդ ՀԿ

Երաշխիք ՀԿ

Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ

Մեր Իրավունքների սահմաններ ՀԿ

Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան Կենտրոն ՀԿ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---