Զ.Փոստանջյան. ՍԴ-ն վավերացրեց սուտը, կեղծիքն ու հովանավորեց գողերին

Զ.Փոստանջյան. ՍԴ-ն վավերացրեց սուտը, կեղծիքն ու հովանավորեց գողերին

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը վավերացրեց սուտը, կեղծիքը, հովանավորեց գողերին ու թիվ մեկ գող Սերժ Սարգսյանին: ՍԴ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն այսպես է բնութագրում դատարանի որոշումը, որով մերժվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի ու Անդրիաս Ղուկասյանի ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՆ կայացրած որոշումը վիճարկող դիմումները:

«Ես երեկ էլ ասացի, որ ՍԴ-ն՝ մերժելով մեր միջնորդությունները, համալրեց այն հանցագործների շարքերը, ովքեր գողացան ժողովրդի քվեն: Եթե դատարանը չէր հովանավորում գողին, ապա այլ որոշում կկայացներ», - ՍԴ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանն էլ իր հերթին ասաց, որ ՍԴ-ն ուշադրություն դարձրեց միայն մեխանիկական կողմին, սակայն ինքն էլ խախտում արեց, որոշումը հրապարակելով ոչ թե սահմանված ժամին՝ 18:00-ին, այլ դրանից էլ անց:

«Մենք խնդրել էինք, որ ըստ էության անդրադառնային գործին, այլ ոչ թե մեխանիկորեն», - հայտարարեց Կարեն Մեժլումյանը: Անդրադառնալով ՍԴ-ի՝ դիմումները մերժելու պատճառաբանություններից այն բանին, թե դիմող կողմը կարող էր օրենքով սահմանված կարգող վերահսկել գործընթացը, բայց չի արել, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենք բազմաթիվ դիմումներ են ներկայացրել, որոնք մերժվել են:

Կարեն Մեժլումյանն էլ ասաց, որ այն բոլոր ընտրատեղամասերում, որտեղ իրենք ի վիճակի են եղել պատշաճ վերահսկողություն իրականացնել, գրանցվել է մասնակցության 50 տոկոս և հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ իրենց հետագա անելիքների մասին կտեղեկացնեն վաղը՝ Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---