Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» ցուցակը հայտնի կլինի մեկ շաբաթից

Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» ցուցակը հայտնի կլինի մեկ շաբաթից

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակը հայտնի կլինի հաջորդ շաբաթ` Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ: Այս մասին հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, և նշեց, որ մասնակցելու են այն սկզբունքով, ինչ նախագահի ընտրություններին:

«Շատերը չհավատացին ժողովրդին, ես հավատացի, դուք հավատացիք: Մենք հաղթեցինք: Իշխանությունը լինելու է ժողովրդինը: Որպես սկզբունք մեր ժողովուրդը մասնակցելու է բոլոր հնարավոր ընտրություններին, այդ թվում Երևանի ավագանու ընտրություններին, այն ցուցակը, որ կներկայացվի հաջորդ շաբաթ, հաղթանակ է կրելու, Երևանի հաջորդ քաղաքապետը կլինի մեզանից մեկը, դա ես չեմ լինելու, լինելու է մեզանից մեկը, միասին այս հաղթանակը տանելու ենք, վերադարձնելու ենք քաղաքը Հայաստանի ժողովրդին»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և տեղեկացրեց, որ հանրահավաքը կլինի հաջորդ ուրբաթ` ժամը 18:00-ին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---