Ի. Ալիեւ. Քանի դեռ չեն սպառվել բոլոր հնարավորությունները Ղարաբաղի շուրջ բանակցությունները կշարունակվեն

PanARMENIAN.Net - «Արդյունքի բացակայությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում արժեզրկում է դիվանագիտական հաղթանակները»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսպես բնութագրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը :«Այսօր մենք կարող ենք խոսել գործընթացում որոշակի դիվանագիտական հաջողությունների մասին, քանի որ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումներում որոշակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել: Սակայն, եթե արդյունք չկա, բոլոր այդ հաղթանակները արժեզրկվում են»,- նշել է Ալիեւը:

Նախագահը նշել է, որ քանի դեռ չեն սպառվել բանակցային գործընթացի բոլոր հնարավորությունները , բանակցությունները կշարունակվեն: «Սակայն մեր համբերությունը անսպառ չէ: Մինչեւ ե՞րբ իրավիճակը նույնը կմնա», -հայտարարեց նա: «Ես համոզված եմ, որ եթե մենք ուզում ենք վերադարձնել մեր հողերը խաղաղ ճանապարհով արդար հիմքի վրա, մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք բանակի շինարարության վրա», - հայտարարեց ադրբեջանական պետության ղեկավարը: ԱՀ նախագահը նշել է, որ ապագայում Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի Հայաստանի ողջ բյուջեի մակարդակին եւ հողերը կվերադարձվեն: Նշենք. որ 2004 թ. երկրի ռազմական բյուջեն կազմել է 170 մլն դոլար, իսկ 2006 թվականի բյուջեյում այն կազմել է արդեն 600 մլն դոլար:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---