Մ. Շահգելդյան. Մեր խնդիրը սահմանադրական բարեփոխման կարեւորությունը հանրությանը ներկայացնելն է

PanARMENIAN.Net - Սահմանադրական հանրաքվեի գործընթացը համակարգող խորհրդի համակարգող Մհեր Շահգելդյանըհայտարարել է, որ քարոզարշավի նպատակը հասարակությանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը ներկայացնելն է: «Մեր խնդիրն է հասարակությանը իրազեկ դարձնել փոփոխություններին, պարզ եւ հասկանալի ներկայացնել այդ փոփոխությունների կարեւորությունը մեր երկրի հետագա զարգացման համար եւ ներդնել բոլոր ջանքերը հանրաքվեն արդար ու թափանցիկ անցկացնելու համար»,- հայտարարել է նա` նշելով, որ այս առումով կարեւոր է, որ մինչեւ հանրաքվեն ճշտվեն ընտրացուցակները: Համակարգող խորհրդում ձեւավորվել են մի քանի աշխատախմբեր` քարոզչական, մամուլի, տեխնիկական: Ինչ վերաբերում է քաղաքական դիրքորոշումներին, Մ. Շահգելդյանը նշեց, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման, քաղաքական համակարգը զարգացնելու համար: Նրա խոսքերով, այսօր այս փոփոխություններին նաեւ միջազգային հանրությունն է աջակցում. Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, Միացյալ Նահանգները իրենց դրական գնահատականն են տվել:



«Հայաստանում այսօր անհրաժեշտ է հասարակական կոնսենսուս ձեւավորել, այսօր ավելի քան երկու տասնյակ քաղաքական կուսակցություններ, 100-ից ավել հասարակական կազմակերպություններ, մտավորականներ իրենց դրական կարծիքն են հայտնել փոփոխությունների նախագծի վերաբերյալ»,- տեղեկացրեց Մ. Շահգելդյանը:

Պատասխանելով այն հարցին, թե սպառվա՞ծ է արդյոք ընդդիմության հետ համագործակցելու հնարավորությունը, եւ խորհուրդը պատրաստվո՞ւմ է ընդդիմության հակաքարոզչությանը` Մ. Շահգելդյանը նախ նշեց, որ իրենց աշխատանքներն ուղղված են հանրաքվեի դրական ելքին, այլ ոչ թե ինչ-որ մի քաղաքական ուժի դեմ, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է իր քաղաքական դիրքորոշումն ունենալ այս նախագծի վերաբերյալ եւ այն ներկայացնել հասարակությանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---