Ըմբշամարտի ԵԱ. Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը դուրս է եկել եզրափակիչ

Ըմբշամարտի ԵԱ. Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը դուրս է եկել եզրափակիչ

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը ( 66կգ ք/կ) դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որն ընթանում է Թբիլիսիում:

Կիսաեզրափակչում Սաֆարյանը հանդիպել է Միխայիլ Սավայի (Մոլդովա) հետ: Հայ ըմբիշն ավելի ուժեղ գտնվեց երկու մրցափուլում էլ՝ հաղթելով 10:1 հաշվով:

Սաֆարյանը դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով նվազագույնը արծաթե մեդալ: Մինչ այդ Սաֆարյանը հաղթել էր Էրիկ Մաքսիմ Ֆիկեին (Ֆրանսիա) և Ալեքսանդր Կոնտոևին (Բելառուս):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---