Կիպրոսի խորհրդարանը դեմ է քվեարկել ավանդների հարկադրմանը

Կիպրոսի խորհրդարանը դեմ է քվեարկել ավանդների հարկադրմանը

PanARMENIAN.Net - Կիպրոսի խորհրդարանը դեմ է քվեարկել ավանդների հարկադրմանը: 56 պատգամավորից 36 դեմ են քվեարկել, 19 ձեռնպահ է մնացել: Հարկի ներմուծումը Եվրամիության կողմից Կիպրոսին 10 մլրդ եվրո օժանդ ակության տրամադրման գլխավոր պայմաններից մեկն է: Տնտեսությունը փրկելու համար Կիպրոսին 16 մլրդ եվրո է պահանջվում, որից 7 մլրդ Կիպրոսի իշխանություններին առաջարկվել է ինքնուրույն հայթայթել՝ ներմուծելով բանկային ավանդների 9,9-տոկոսանոց հարկադրում 100 հազար եվրո և ավելի ավանդի դեպքոում և 6,75-տոկոսանոց հարկ ավելի փոքր ավանդի դեպքում: Այն մասին, որ խորհրդարանը հավանություն չի տա այդ նախագծին, զգուշացնում էր նախագահ Նիկոս Անաստասիադիսը, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---