2013-ի փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.9 տոկոս

2013-ի փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.9 տոկոս

PanARMENIAN.Net - 2013-ի փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է և կազմել է 6.9 տոկոս 2012-ի նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013-ի փետրվարին հունվարի համեմատ այս ցուցանիշը աճել է 3,8 տոկոսով: Միաժամանակ 2013-ի հունվար-փետրվարին 2012-ի նույն շրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8 տոկոսով:

Միաժամանակ, 2013-ի փետրվարին 2012-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 3,1 տոկոսով:

Հաշվետու շրջանում արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ: Միժամանակ 2013թ. հունվար-փետրվարին 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 2,8 տոկոս գների աճ սպառողական շուկայում:

2013-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 6.2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5 տոկոսի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---