Ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը դուրս է մնացել Եվրոպայի առաջնությունից

Ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը դուրս է մնացել Եվրոպայի առաջնությունից

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը 55կգ քաշային կարգում դուրս է մնացել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչից: ԵԱ քառորդ եզրափակչում Ջաբուրյանը հանդիպել է Արտյոմ Գեբեկովի հետ Ռուսաստանից: Ռուսաստանցի մարզիկը ավելի ուժեղ գտնվեց երկու շրջաններում և հաղթեց 8:0 հաշվով: Եթե Գեբեկովը դուրս գա եզրափակիչ, Ջաբուրյանը հնարավորություն կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար: Մինչ այդ հայ մարզիկը հաղթել էր Բենկե Յուհատսին Հունգարիայից: Պայքարից դուրս մնաց նաև Նարեկ Սանոյանը 60կգ քաշային կարգում: Իսկ երեկ Դավիթ Սաֆարյանը 66կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---