Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնել երկու քաղաքացիական անձանց, որոնք հատել էին հայ-ադրբեջանական սահմանը

Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնել երկու քաղաքացիական անձանց, որոնք հատել էին հայ-ադրբեջանական սահմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնել երկու քաղաքացիական անձանց, որոնք հատել էին հայ-ադրբեջանական սահմանը: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձանաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

«Հանձնման արարողությունը տեղի է ունեցել մոտ կես ժամ առաջ, Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի շրջանում», - ասաց Արմեն Կապրիելյանը:

Քաղաքացիական անձանց արտահանձնումը կայացել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Երևանի և Բաքվի գրասենյակների ներկայացուցիչների միջնորդությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---