Կիպրոսի խորհրդարանը հավանություն է տվել հակաճգնաժամային միջոցնեի փաթեթին

Կիպրոսի խորհրդարանը հավանություն է տվել հակաճգնաժամային միջոցնեի փաթեթին

PanARMENIAN.Net - Կիպրոսի խորհրդարանն իր արտահերթ նիստում, որը մինչև խորը գիշեր տևեց, երեք որոշում է կայացրել բանկային համակարգը ճգնաժամից դուրս բերելու վերաբերյալ: Առաջին հերթին նախատեսվում է ստեղծել «համերաշխության ազգային հիմնադրամ, որը կմիավորի պետական ակտիվները, որոնց հիման վրա կթողարկվեն պետական պարտատոմսեր: Երկրորդը, հավանություն է ստացել օրինագիծը, որով կառավարությունը կարող է հսկել կապիտալի շարժը, կանխելու համար փախուստը Կիպրոսի բանկերից: Երրորդը, բանկերը կվերակազմավորվեն: Խորհրդարանը հրաժարվել է միանվագ հարկ սահմանել բոլոր ավանդների համար, ինչպես դա պահանջում էր Եվրամիությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---