Վաչիկ Եղիազարյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ

Վաչիկ Եղիազարյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում գոտեմարտեր են ընթանում չորս քաշային կարգերում:

Վաչիկ Եղիազարյանը 120 կգ քաշային կարգում դուրս է եկել առաջնության քառորդ եզրափակիչ : Նա երկու մրցափուլերում 3:0 հաշվով հաղթել է չեխ Դավիթ Վալային: Եղիազարյանի հաջորդ մրցակիցը կլինի Եվգենի Օռլով (Ուկրաինա)-Շոհրուդդի Այուբով (Ռուսաստան) զույգի հաղթողը:

1/8 եզրափակիչ են դուրս եկել նաև Ալեքսան Միքայելյանը (60կգ), և Արթուր Ալեքսանյանը (96կգ): Իսկ Հարություն Հովհաննիսյանը (55կգ) դեռ չի սկսել ելույթը, նա 1/8 եզրափակչում կմենամարտի գերմանացի Բերնարդ Ֆաբիան Շմիտի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---