Ռ.Քոչարյան. Առանց ապաշխարելու ունակության շատ դժվար կլինի ժամանակակից Եվրոպա կերտել

PanARMENIAN.Net - «Հայաստանի համար այժմ ավելի իրատեսականը Եվրամիության հետ Եվրոպական նոր հարեւանության ծրագրի շրջանակներում համագործակցելն է: Իսկ թե որտեղ պետք է լինի Հայաստանը ապագայում` քաղաքական գործիչների ապագա սերունդները թող որոշեն»,-ֆրանսիական «Եվրոնյուս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի մտարդրությունների մասին հարցին: Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, Հայաստանի նախագահը փաստել է, որ «Ռուսաստանը տարածաշրջանի ամենահզոր տերությունն է ե`ւ տնտեսական, ե`ւ ռազմական առումով: Բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն խանգարում հարաբերություններ ունենալ այլ երկրների հետ` հատկապես Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ Իրանի»:



Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ղարաբաղցիները Խորհրդային Միության փլուզման ժամանակ «իրականացրել են ազգային ինքնորոշման իրենց իրավունքը եւ դա արել են օրինական եւ դեմոկրատական ձեւով»: «Կարծում եմ, հիմա պետք է ավելի շուտ մտածել այն մասին, թե ինչպես կարելի է հնարավորություն տալ Ղարաբաղի ժողովրդին ինտեգրվելու միջազգային հանրությանը», - ավելացրել է Հայաստանի նախագահը: Մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի մետ բանակցություններ սկսելու` Եվրամիության մտադրությանը` Ռոբերտ Քոչարյանը որպես դրական պահ նշել է այն, որ Թուրքիայից պահանջվում է լուրջ բարեփոխումներ իրականացնել. - «Բայց կա նաեւ բացասական պահ` առաջին անգամ Եվրամիությունը բանակցություններ է սկսում մի երկրի հետ, որը փակ է հարեւանի առջեւ եւ հրաժարվում է ճանաչել իր պատմության մութ էջերը»: «Առանց ապաշխարելու ունակության շատ դժվար կլինի արդի Եվրոպայի կերտումը: Կարող ենք միայն ափսոսանք հայտնել, որ Եվրախորհրդարանի բանաձեւը պարտադիր չէ Եվրահանձնաժողովի համար», - եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել, ըստ որի Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման էր առաջադրվում Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---