Ա.Բաղդասարյան. Քաղաքական եւ տնտեսական զարգացումը մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի առջեւ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հյուրերի խնդրանքով Աժ նախագահը նրանց ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը, մասնավորապես սահմանադրական փոփոխությունների նախագծի (որն արժանացել է միջազգային կառույցների բարձր գնահատականին), տնտեսական զարգացման պատկերը (նշվեց, որ առաջին անգամ խորհրդարան ներկայացված բյուջեի նախագծում եկամտային մասը հատել է մեկ միլիարդի սահմանագիծը), Հայաստանի եվրաինտեգրման գործընթացները: Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի պատվիրակները Ազգային ժողովի նախագահին ուղղեցին տասնյակ հարցեր, որ վերաբերում էին հարկերի հավաքագրմանը, զբոսաշրջության զարգացման քաղաքականությանը, քրեական իրավիճակի վերահսկելիությանը, դատական համակարգի անկախությանը, լոբբինգի մասին օրենքին, երկքաղաքացիության ընդունմանը, կոռուպցիային եւ այլն: Արթուր Բաղդասարյանը հաջողություններ մաղթեց պատվիրակության անդամներին եւ շնորհակալություն հայտնեց իրենց հայանպաստ ջանքերի համար, նշելով, որ նրանք իրենց հոգիներում պահում են Հայաստանը եւ կարեւորեց, որ քաղաքական ու տնտեսական զարգացումները Հայաստանի առաջ լավ հեռանկարներ են բացում, որի համար պետք է հետեւողական աշխատանք:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---