Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Դևիսի գավաթի Ֆրանսիայի հետ խաղին

Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Դևիսի գավաթի Ֆրանսիայի հետ խաղին

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել արգենտինացի թենիսիստների անունները, որոնք կմասնակցեն Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի դեմ խաղին:

Արգենտինայի հավաքականի կազմում հանդես կգան Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Կարլոս Բերլոկը և Օրասիո Սեբալլոսը: Ֆրանսիայի հավաքականի ավագը ևս հրապարակել է ֆրանսիացի թենիսիստների անունները, որոնք կխաղան Դևիսի գավաթում Արգենտինայի դեմ:

Քառորդ եզրափակչում կխաղան Ժո Ֆիլֆրիդ Ցոնգան, Ռիշար Գասկեն, Ժուլյեն Բենետոն և Միշել Լլոդրան: Արգենտինա-Ֆրանսիա խաղը տեղի կունենա ապրիլի 5-7 Բուենոս Այրեսում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---