ՆԱՏՕ-ն չի միջամտի Սիրիայի իրավիճակին

ՆԱՏՕ-ն չի միջամտի Սիրիայի իրավիճակին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն չի միջամտի Սիրիայի իրավիճակին: Այդ մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Մոսկվա-Բրյուսել տեսակամրջի ժամանակ:

Նա նշել է, որ Սիրիայում քաղաքական հանգուցալուծում է հարկավոր գտնել: «Սիրիայի իրավիճակը տարբերվում է Լիբիայից, որտեղ ՆԱՏՕ-ն միջամտեց: Այն ժամանակ միջամտությունը ստացել էր ՄԱԿ ԱԽ հավանությունը: Սիրիայում նման բան չկա: Նույնիսկ ընդդիմությունը կողմ չէ արտաքին ռազմական միջամտությանը»,-ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարը, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---