Թուրքիան առաջարկել է Կիպրոսի խնդրի կարգավորման նոր ծրագիր

Թուրքիան առաջարկել է Կիպրոսի խնդրի կարգավորման նոր ծրագիր

PanARMENIAN.Net - Թուրքիան Կիպրոսի Հանրապետությանն է փոխանցել բազմամյա Կիպրոսի խնդրի կարգավորման նոր ծրագիրը: Ծրագիրը նախապատրաստվել է, հաշվի առնելով նավթի ու գազի հետախուզման աշխատանքները կղզու ջրային տարածքում: Նրա բովանդակությունը հրապարակել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Ըստ նրա ծրագիրը ներառում է երեք այլընտրանք: Առաջինը նախատեսում է միասնական պետության ստեղծում Կիպրոսում և ածխաջրածինների համատեղ հետախուզում հույն և թուրք համայնքների կողմից: Եթե առաջին տարբերակը չընդունվի, առաջարկվում է կազմավորվել համատեղ կոմիտե, որը կզբաղվի էներգակիրների մշակման ու իրացման հարցերով: Եթե երկրորդ տարբերակն էլ ձախողվի, Անկարան առաջարկում է լուծել Կիպրոսի հարցը երկու պետությունների գոյության հիման վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---