ՀԲ-ն 35 մլն դոլար կհատկացնի Հայաստանին մոր և մանկան առողջության պահպանման համար

ՀԲ-ն 35 մլն դոլար կհատկացնի Հայաստանին մոր և մանկան առողջության պահպանման համար

PanARMENIAN.Net - ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել է 35 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը Հայաստանում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար: Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության աշխատանքներին ուղղված մոր և մանկան առողջության պահպանմանը և առաջնային բուժօգնության մակարդակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ բացահայտմանը և վարմանը, ինչպես նաև Հայաստանի առանձին հիվանդանոցների գործունեության արդյունավետության ու ծառայությունների որակի բարելավմանը:

Չնայած կազմակերպական ու կառուցվածքային փոփոխություններին առողջապահական համակարգը շարունակում է պայքարել, որպեսզի հետ չմնա հիվանդացության ու մահացության օրինաչափությունների մասով գրանցվող համաճարակաբանական փոփոխություններից: Հիվանդությունների մասով ամենամեծ բեռը Հայաստանում, ինչպես և եվրոպական երկրների գերակշիռ մասում, բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին, որոնք ներառում են առողջական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, հոգեբուժական խնդիրները, շաքարախտը, քրոնիկ շնչառական խնդիրները և հենաշարժիչ ու մկանային համակարգի խնդիրները: Ըստ վիճակագրական տեղեկությունների գրանցված մահվան դեպքերի մոտ հիսուն տոկոսը սրտանոթային խնդիրների պատճառով է, իսկ յոթանասունչորս տոկոսի պատճառը մի շարք առողջական խնդիրների համադրությունն է (սրտանոթային խնդիրներ, նորագոյացություններ և շաքարախտ): Ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված մարտահրավերներին արձագանքելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տարբեր օղակներում, մասնավորապես` կանխարգելում, վարքագծային փոփոխություններ, վաղ բացահայտում և բուժման ոչ ծախսատար եղանակների որդեգրում:

Ծրագրի հիմնական շահառուն Հայաստանի ազգաբնակչությունն է, քանի որ ծրագրի արդյունքում կապահովվեն բարելավված առողջապահական ծառայություններ մոր և մանկան առողջության ասպարեզում, կբարելավվեն առանձին ոչ վարակիչ հիվանդությունների (օրինակ` շաքարախտ, հիպերտենզիա, արգանդի վզիկի քաղցկեղ) ռիսկի գործոնների և հիվանդության կանխարգելման հետազոտությունների ու վարման աշխատանքները, ինչպես նաև հիվանդանոցային բուժծառայությունները: Բուժծառայություններ մատուցողների համար կապահովվեն կատարողական գործունեության վրա հիմնված խթաններ: Ծրագիրը դրական ներգործություն կունենա կանանց, տղամադկանց, նորածինների, երեխաների, աշխատանքային տարիքի չափահասների, տարեցների առողջական հարցերում: Ֆինանսավորումը կատարողականով պայմանավորելու մոտեցումը կնպաստի ոչ վարակիչ հիվանդությունների մասով առաջնային օղակում ծառայությունների մատուցմանը և թույլ կտա նվազեցնել ոչ պաշտոնական վճարումները` բուժաշխատողներին ապահովելով կատարողականի վրա հիմնված վճարների ավելացում և միաժամանակ մեծացնելով նրանց հաշվետվողականությունը արդյունքների համար: Այսպիսով ծառայությունները կդառնան առավել մատչելի թե´ ֆինանսական, թե´ ֆիզիկական հասանելիության մասով:

«Վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվող առողջապահականբարեփոխումների հիմնաքարը եղել է որակյալ բուժծառայությունների առաջարկիամրապնդումը: Մյուս կողմից էլ տնտեսական ճգնաժամի հետևանքով առավելկարիքավոր ընտանիքների կեսը ստիպված է եղել նվազեցնել իրենց բժշկականծախսերը, - ասում է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակիտնօրեն Ժան Միշել Հափին, - այս ծրագիրը կբարելավի ծառայություններիթիրախավորումը միտված կարիքավորների ներառմանը` առողջության առաջնայինպահպանության ծառայությունները շաղկապելով բուժաշխատողների կատարողականհիման վրա տրվող վճարների հետ: Համոզված ենք, որ սա թույլ կտա երկրումարձանագրել առավել լավ առողջապահական արդյունքներ»:

Ծրագրի ներքո ակնկալվող հիմնական արդյունքներն են. Վերջին վեց տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ իրականացրել է մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագիր: Այդ պլանները հաջողությամբ ավարտին հասցնելու համար այս նոր ծրագրի ներքո կֆինանսավորվեն մարզային հիվանդանոցների ցանցի վերազինման ու կահավորման աշխատանքները Լոռու մարզում, որը կսպասարկի մարզի 281.000-ից ավել ազգաբնակչությանը: Ֆինանսավորումը կուղղվի շինարարական աշխատանքներին, բժշկական ու թափոնների վերամշակման սարքավորումների ձեռք բերմանը և Վանաձորի բժշկական կենտրոնի կառավարման բարելավմանը, ինպես նաև բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ուսուցումներին: Բացի այդ, առաջարկվում է նաև անոթային ռենտգենապատկերման սարքեր տրամադրել Գյումրու նորաբաց հիվանդանոցին և Երևանի «Նորք Մարաշ» սրտաբանական մասնագիտացված կենտրոնին, որտեղ անցկացվում են երեխաների ու մեծահասակների սրտաբանական վիրահատություններ:

Ծրագրի ներքո կֆինանսավորվեն Երևանում արյունաբանության կենտրոնի վերակառուցման և այդ կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք ստեղծելու հետ կապված նախագծային աշխատանքները: Կօժանդակվեն նաև վերանորոգման/վերակառուցման, սարքավորումների, բժշկական կահույքի ու պարագաների տրամադրման, ինչպես նաև կառավարման ու կլինիկական ուսուցման աշխատանքները: Կապահովվեն արյունաբանական հիվանդությունների բուժման միջազգային ստանդարտներին համապատասխանող ստանդարտներ:

Ծրագիրը նաև կօժանակի Հայաստանում նոր ուռուցքաբանական կենտրոնի ստեղծմանը, որը կապահովի համալիր ուռուցքաբանական ծառայություններ ազգաբնակչությանը, ինչը ներկայումս չի ապահովում: Ճառագայթային համարժեք բուժում չի ապահովվում, քանզի սարքավորումները հնացած են: Ծրագիրը կօժանդակի մեկ շենքում բոլոր ծառայությունները ներառելու կառավարության պլաններին` հատկացնելով ֆինանսավորում ճառագայթային թերապիայի բաժանմունքի կառուցման, ախտորոշիչ ու բուժական սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բուժման ստանդարտների ու կլինիկական արձանագրությունների մշակման համար: Կառավարությունը նոր ուռուցքաբանական կենտրոնի ձևավորման հետ կապված դիտարկում է պետական-մասնավոր գործընկերության տարբերակը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն է 45 միլիոն ԱՄՆ դոլար, որից ՀՀ կառավարությունը հատկացնելու է 8.2 միլիոն ԱՄՆ դոլարը, իսկ Առողջապահական արդյունքների նորարարության հիմնադրամը ներդնելու է 1.8 միլիոն ԱՄՆ դոլար` դրամաշնորհի տեսքով: Համաշխարհային բանկի 35 միլիոն ԱՄՆ դոլար վարկը տրամադրվում է Միջազգային զարգացման ընկերակցության ստանդարտ պայմաններով` տարեկան 1.25% ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարի ժամկետով և 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով:

Հայաստանին, որն անդամակցում է Համաշխարհային բանկին 1992թ.-ից և Միջազգային զարգացման գործակալությանը՝ 1993թ-ից, տրամադրվել է շուրջ 1.704.6 մլն ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Տոմսերից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակների
ՌԴ ԱԴԾ տվյալներով, 2022-ի հուլիս-սեպտեմբերին ՌԴ-ից ՀՀ է մեկնել 267,000 մարդ
---