Հայաստանի եւ Ռուսաստանի Սվերդլովի մարզը արձանագրություն են ստորագրել համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց Ռուսաստանի տարվա շրջանակներում Հայաստանում գտնվող ՌԴ Սվերդլովսկի մարզի կառավարական պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը հաջորդեց ՀՀ Կառավարության եւ ՌԴ Սվերդլովսկի մարզի Կառավարության միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ այլ ոլորտներում համագործակցության Համաձայնագրի եւ միջոցառումների ծրագրի իրականացման աշխատանքային խմբերի համատեղ նիստը: Հայկական կողմից աշխատանքային խումբը ղեկավարում է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գ. Ղարիբջանյանը, իսկ ռուսական կողմից` Սվերդլովսկի մարզի միջազգային եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Վ. Կոկշարովը: Նիստի ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Սվերդլովսկի մարզի միջեւ համագործակցության զարգացման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ փոխգործակցության խորացման հետագա ուղիները: Նիստի արդյունքում ստորագրվեց Արձանագրություն: Սվերդլովսկի մարզի պատվիրակության այցի շրջանակներում տեղի են ունենալու Սվերդլովսկի մարզի մշակույթի օրերը Հայաստանում: Մասնավորապես, Երեւանում եւ Գյումրիում կայանալու են Սվերդլովսկի Երաժշտական կոմեդիայի պետական ակադեմիական թատրոնի հյուրախաղերը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---