ՀՀԿ խորհրդի անդամը՝ Ուրիխանյանին. Դասականներն ասում են` չեզեքությունը թուլության նշան է

ՀՀԿ խորհրդի անդամը՝ Ուրիխանյանին. Դասականներն ասում են` չեզեքությունը թուլության նշան է

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն շարունակվում են «փոխանակվել» հայտարարություններով: ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի՝ Շարմազանովին տված պատասխանից հետո, Ուրիխանյանին հակադարձել է ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը:

«Անդրադառնալով դեռևս ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը` տեղեկացնեմ, որ այո′, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն տարբեր քաշային կատեգորիաներում են: ԲՀկ-ն ոչ միայն քաջություն չունեցավ հանրությանը ներկայացնել իր կարծիքը նախագահակլան ընտրությունների ժամանակ, այլ նաև “կարմիր գորգով” էր դիմավորում ՀՀԿ-ական թեկնածուին: Իսկ արտաքուստ չեզոքություն պահպանելը ամենևին քաղաքական քաշի նշան չէ:

Հ.Գ. դասականներն ասում են` չեզեքությունը թուլության նշան է»,-ասված է Գերոգի Գաբրիելյանի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---