ՆԱՏՕ-ն կարող է ֆորում լինել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրները լուծելու համար

PanARMENIAN.Net - IPAP-ը Անհատական գործողությունների ծրագիր է կոչվում այն պատճառով, որ յուրաքանչյուր երկիր ծրագիրը մշակելիս ելնում է իր շահերից: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը` հանդես գալով այսօր Երեւանում տեղի ունեցած «կլոր սեղանի» ժամանակ, որը կազմակերպել էր «Spectrum» Ռազմավարական վերլուծությունների կենտրոնը: «Օրինակ, Վրաստանն ընդգծել է, որ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին եւ ընթանում է այդ ուղղությամբ: IPAP-ի առավելությունն այն է, որ երկրները իրենք են ընտրում այն, ինչ համապատասխանում է իրենց շահերին: Հենց երկիրն է ընտրում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առաջնայնությունները»,-նշել է Ռ.Սիմոնսը:



Նրա խոքերով, IPAP-ը նախատեսում է ՆԱՏՕ-ի անդամների աջակցությունը Դաշինքի գործընկերներին` նրանց կողմից դրված նպատակներին հասնելու համար: Ռոբերտ Սիմոնսը դրական է գնահատել ՆԱՏՕ-ի ներգրավումը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: «ՆԱՏՕ-ի մասնակցությունը Հարավային Կովկասում կարող է շատ օգտակար լինել տարածաշրջանի երեք երկրների անվտանգության առումով: Շատ կարեւոր է, որ ՆԱՏՕ-ի գործընկեր-երկրների հարաբերությունները նորմալանան եւ անհրաժեշտ է ուշադրությունը սեւեռել խաղաղապահ առաքելությունների եւ այդ գործողություններում բազմակողմանի ռազմական ուժի վրա»,-ավելացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Օրինակ, նշել է նա, ՆԱՏՕ-ի մասնակցությունը օգնեց կարգավորել հակամարտությունը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ:



Մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունները` Ռ.Սիմոնսը հայտարարել է.«Մենք գիտենք, որ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն մենք գտնում ենք, որ ՆԱՏՕ-ն պետք է օգտագործվի որպես ֆորում առկա խնդիրները լուծելու համար»:

Բացի այդ, Ռ.Սիմոնսը ընդգծել է , որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության կարեւոր մաս է կազմում տեղեկատվական ծրագրի մշակումը: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպայի մանդատը նախատեսում է նաեւ տեղեկատվական գործունեություն, քանի որ տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի հանրությունը պետք է լավ իրազեկված լինի ՆԱՏՕ-ի գործունեության եւ Դաշինքի գործընկեր-պետությունների հետ նրա համագործակցության մասին: Այդ նպատակով կազմակերպվում են գործընկեր-երկրների ներկայացուցիչների այցելություններ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների այցելություններ տարածաշրջան: Բացի այդ, ավելացրել է Ռոբերտ Սիմոնսը, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հարավային Կովկասում Տեղեկատվական կենտրոն բացելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---