Բրայզան նախազգուշացրել է Վրաստանին Ռուսաստանի հետ դիմակայության վտանգի մասին30 մարտի 2013 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գեորգի Վոլսկին հրապարակել է այն խորհուրդները, որ տվել է Վրաստանի նախկին իշխանություններին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա Մեթյու Բրայզան: ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Վասիլի Սիխարուլիձեն նամակ է ուղղել ԱԳՆ այն ժամանակվա ղեկավար Գելա Բեժուաշվիլուն, ոևտեղ պատմել է 2006թ. հունիսի 1-ին Բրայզայի հետ ունեցած իր հանդիպման մանրամասների մասին: Վոլսկին նամակը փոխանցել է «Իմեդի» հեռուստաընկերությանը: «Մեթյու Բրայզան հայտարարեց, որ Բարեկամների խումբը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին չընդունել զգացմունքային ու առճակատային բանաձև Ռուսաստանի խաղաղապահների ուժերի Աբխազիա մտնելու վերաբերյալ: Դա կվնասի ոչ միայն Աբխազիայի հակամարտության կարգավոման հեռանկարներին, այլ նաև բացասաբար կանդրադառնա եվրոպական երկրների որոշոման վրա՝ ՆԱՏՕ-ի հետ ինտենսիվ երկխոսություն ծավալող երկրների ցանկում Վրաստանն ընդգրկելու վերաբերյալ: Ըստ Բրայզայի, լավ կլինի, եթե բանաձևում ուշադրությունը սրվի Գալիի շրջանի վրա, այնտեղ միջազգային ոստիկանական ուժեր տեղակայելու անհրաժեշտության վրա: Ըստ Բրայզայի, հանրության ու բարեկամների խմբի ակտիվությունը հենց դրա արդյունքն է: Վրաստանը պետք է շանս տա Բարեկամների խմբին քաղաքական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ՄԱԿ միջոցով»,-ասվում է Սիխարուլիձեի նամակում, որը նա հասցեագրել է Գելա Բեժուաշվիլիին, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |