Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը զինտեխնիկա և հատուկ ստորաբաժանումներ է կուտակում

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը զինտեխնիկա և հատուկ ստորաբաժանումներ է կուտակում

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հակառակորդը զինտեխնիկա և հատուկ ստորաբաժանումներ է կուտակում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մարտի 25-26-ի փոխհրաձգության մասին կեղծ հայտարարություններից հետո ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է և ներկայումս սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական զինտեխնիկայի և հատուկ ստորաբաժանումների կուտակում է նկատվում»,-ասաց նա և հավելեց, որՊաշտպանության նախարարությունը հետևում է սահմանագծում հակառակորդի կողմից նկատվող շարժին ու պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել` հնարավոր գործողությունները չեզոքացնելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---