Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսում պատրաստվում է Ֆրանսիայի հետ խաղին

Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսում պատրաստվում է Ֆրանսիայի հետ խաղին

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրես է ժամանել, որտեղ մարզվում է՝ պատրաստվելով Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի դեմ խաղին:

Հավանաբար Նալբանդյանը Օրասիո Սեբալյոսի հետ հանդես կգա զուգախաղում: Նրանց մրցակիցը կլինի Ժուլյեն Բենետո-Միշել Լլոդրա զույգը:

Արգենտինա-Ֆրանսիա խաղը տեղի կունենա ապրիլի 5-7 Բուենոս Այրեսում: Արգենտինական թիմի կազմում հանդես կգան նաև Խուան Մոնակոն ու Կարլոս Բերլոկը, իսկ ֆրանսիացիների՝ Ժո Վիլֆրիդ Ցոնգան ու Ռիշար Գասկեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---