Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ

Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ

PanARMENIAN.Net - ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանը, հայտարարել է, որ «ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը փակված չէ»:

«Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չէ, փակված չէ, մոռացված չէ։ Այս հարցը չի կարող մոռացվել՝ ի հեճուկս այն ամենի, ինչ ասում են ադրբեջանցիներն ու Հայաստանի իշխանությունները»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Դիվանագետի խոսքով, այնտեղ եղել է մեծ անարդարություն, պատերազմ, էթնիկ զտում, ցեղասպանություն, ինչի հետևանքով արցախահայությունը թողել է իրենց տներն ու ապաստան գտել Հայաստանում։

Նախկին ԱԳ նախարարը բնական է համարում, որ այսօր բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի խնդիրների վրա, Հայաստանի անկախության հարցն այսօր առաջնային է դարձել, սահմաններն են վտանգված՝ Տաբուշից սկսած մինչև հարավ։

«Եկեք արձանագրենք, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը։ Երեք տասնամյակ մենք հանգիստ էինք, քանի որ Արցախն իր հարակից տարածքներով իսկապես այն անառիկ ամրոցն էր, որ մենք խաղաղ ապրում էինք մեր հայրենիքում։ Բայց մենք այն կորցրեցինք, և Հայաստանն իր սահմաններով դարձավ խոցելի»,-ասել է Օսկանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---