Բերեզովսկուն կհուղարկավորեն Մեծ Բրիտանիայում

Բերեզովսկուն կհուղարկավորեն Մեծ Բրիտանիայում

PanARMENIAN.Net - Գործարար Բորիս Բերեզովսկուն, որի դին հայտնաբերվեց մարտի 23-ին Մեծ Բրիտանիայի նրա առանձնատանը, կհուղարկավորեն Գաններսբերի գերեզմանոցում:

Նման որոշում են կայացրել օլիգարխի երեխաները, հայտնում է «Անձրև» հեռուստաալիքը իր աղբյուրների վրա հղումով:

Հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ: Հավանաբար դա տեղի կունենա միայն բժշկական փորձաքննությունից հետո, ոչ շուտ քան ապրիլի վերջում, կամ մայիսի սկզբին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---