ՀԱԿ-ն ավագանու ընտրություններին գնում է «Իշխանությունը` քաղաքացուն» կարգախոսով

ՀԱԿ-ն ավագանու ընտրություններին գնում է «Իշխանությունը` քաղաքացուն» կարգախոսով

PanARMENIAN.Net - Հայ ագգային կոնգրեսը Երևանի ավագանու ընտրություններին գնում է «Իշխանությունը` քաղաքացուն» կարգախոսով: Մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին ՀԱԿ-ի ներկայացրած համամասնական ցուցակում ընդգրկված է 41 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականներում են` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Զոյա Թադևոսյանը և ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հիշեցնենք` ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն կմասնակցի «Սկսենք Երևանից», «Փոխելու ենք» կարգախոսներով, ՀՅԴ-ն` «Երևան, փոխիր Հայաստանը», Բարև, Երևան դաշինքը` «Բարև, Երևան», ՀՀԿ-ն` «Ավելի լավ Երևան», ՕԵԿ-ը` «Մենք կարող ենք ավելին»: Դեռ հայտնի չէ «Առաքելություն» կուսակցության կարգախոսը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---