Հայաստանի եւ Ռուսաստանի դարավոր բարեկամության ռեսուրսները բավարար ակտիվությամբ չեն օգտագործվում

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-9 Հայաստանում կանցնեն Ռուսաստանի Սենատի օրեր եւ Միջտարածաշրջանային համագործակցության կոնֆերանս: Միջոցառումների շրջանակներում Երեւան կժամանեն ռուս սենատորներ ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դաշնության Խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Տորշինը: Ընդ որում Տորշինը նշել է Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդրական եւ իրավական ռեժիմի ներդաշնակեցման անհրաժեշտությունը` «մեր դարավոր բարեկամության ռեսուրսները բավարար ակտիվությամբ չեն օգտագործվում»: Նա նաեւ նշել է Հայաստանի խորհրդարանի աշխատանքի բարձր մակարդակը.«հայկական օրենսդրական մարմնի վարչական մեքենան լավ է աշխատում: Խորհրդարանը դինամիկ է` երիտասարդ քաղաքական գործիչներն այստեղ մեծամասնություն են կազմում»: Միեւնույն ժամանակ Ալեքսանդր Տորշինը նշել է, որ կան հարցեր, որոնց դեպքում ռուսական կողմը «կարող է սովորել հայերից, օրինակ, սփյուռքի հետ աշխատանքի հարցում: Այդ առումով, որքան էլ մենք խոսում ենք հայրենակիցների հետ կապերը ակտիվացնելու մասին, այնուամենայնիվ այդ հարցում նույն պասիվությունն է տիրում», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---