Ռիգայում տեղի կունենա Հարավային Կովկասի երկրներին ցուցաբերվող աջակցության համակարգման կոնֆերանս

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-4-ը Ռիգայում տեղի կունենա Հարավային Կովկասի պետություններին աջակցող երկրների համագործակցության համակարգման կոնֆերանս, որը կազմակերպում է Լատվիայի Պաշտպանության նախարարությունը: Համաժողովի նպատակն է գնահատել եւ համակարգել Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը, որոնց ներկայացուցիչները կտեղեկացնեն արդեն ստացած, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում բարեփոխումների իրագործման համար դեռեւս անհրաժեշտ աջակցության մասին: Ակնկալվում է, որ կոնֆերանսին կմասնակցեն Հարավային Կովկասի երկրների շուրջ 40 ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի 15 անդամ-երկրներից, ինչպես նաեւ հույսիսատլանտյան դաշինքից: Ինչպես նշում են Լատվիայի Պաշտպանության նախարարությունում, Clearing Nouse գործընթացը Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում սկսվել էր 2003 թվականին ԱՄՆ եվրոպական ռազմական ներկայացուցչության` ASV ECOM նախաձեռնությամբ: Լատվիան մասնակցում էր գործընթացին ի սկզբանե եւ հանդիսանում է կազմկոմիտեի անդամ-երկրներից մեկը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---