Գրանթ Թորնթոնը հաղթող է ճանաչվել «Տարվա ցանց» անվանակարգում

Գրանթ Թորնթոնը հաղթող է ճանաչվել «Տարվա ցանց» անվանակարգում

PanARMENIAN.Net - «International Accounting Bulletin» ամսագիրը Գրանթ Թորնթոնին հաղթող է ճանաչել «Տարվա ցանց» անվանակարգում՝ 2013 թ-ի մարտին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ:

Մրցանակի մասին խոսելիս Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը նշել է. «Ես հպարտ եմ այս հաղթանակով, բայց պետք է նշեմ, որ նրան արժանացել ենք միմիայն աշխարհի ավելի քան 120 երկրներում Գրանթ Թորնթոն ընկերությունների 35,000 աշխատակիցների նվիրման, աշխատասիրության եւ հաճախորդներին մատուցվող բարձրորակ ծառայությունների շնորհիվ»:

2012 թ-ին աշխարհի խոշոր աուդիտորական եւ խորհրդատվական ցանցերի մեջ Գրանթ Թորնթոնը գրանցել է ամենամեծ աճը (10.4%), ինչպես նաեւ ակտիվ գործունեություն ծավալել իր մասնագիտական շրջանակներում համաշխարհային նշանակության հարցերի արծարծման գործում:

Որոշում կայացնելիս անկախ կազմով գնահատող հանձնաժողովը հիմնվել է մի շարք ոլորտներում թեկնածու կազմակերպությունների ցուցաբերած ուժեղ կողմերի վրա, այդ թվում՝ ցանցի ողջ ծածկույթում մատուցվող աուդիտորական ծառայությունների որակը, ռազմավարական կարեւորության շուկաներում ունեցած դիրքը եւ տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած փորձագիտության մակարդակը:

Գրանթ Թորնթոնի հայաստանյան ընկերության տնօրեն Գագիկ Գլույբուդաղյանի խոսքերով. «Գրանթ Թորնթոնը աշխարհում բարձր հեղինակություն է վայելում հատկապես դինամիկ աճ ապրող ընկերություններին մատուցվող ծառայությունների առումով, եւ այս մրցանակը արդյունք է մի շարք կարեւոր ուղղություններով, ինչպիսիք են հաճախորդների գոհունակությունը եւ ռազմավարական դիրքերի ամրապնդումը, մեր տարած հետեւողական աշխատանքի, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հայաստանում մենք մատուցում ենք մասնագիտական ծառայություններ, որ կառուցվում են յուրաքանչյուր հաճախորդի կարիքների համաձայն եւ նպատակ ունեն էական աջակցության եւ գործնական խորհուրդների միջոցով օգնել հաճախորդին բացահայտել իր իրական ներուժը»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---