Ապրիլի 9-ին մի խումբ գյումրեցի երիտասարդներ քայլերթով կուղևորվեն դեպի Երևան

Ապրիլի 9-ին մի խումբ գյումրեցի երիտասարդներ քայլերթով կուղևորվեն դեպի Երևան

PanARMENIAN.Net - «Ժառանգության» Գյումրու գրասենյակի նախաձեռնողների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մի խումբ գյումրեցիների նախաձեռնությամբ քայլերթ է իրականացվելու` Գյումրու Թատերական հրապարակից դեպի Երևանի Ազատության հրապարակ` մասնակցելու ապրիլի 9-ին կայանալիք հաղթահավաքին:

«Սա բողոքի ակցիա է, որով մեր դժգոհությունն ենք հայտնում 2013 թվի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների զանգվածային կեղծիքների և պաշտոնական արդյունքների դեմ:

Մեր նպատակը հստակ է. պայքարելու ենք մինչև արդարության հաղթանակը: Ինչպես ասում են` «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: Քայլերթի ողջ ընթացքում մեզ կուղեկցի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր քայլերթին: Քայլերթը սկսելու ենք ապրիլի 7-ին` առավոտյան ժամը 9.00-ին` Գյումրու Թատերական հրապարակից:

Գյումրի-Երևան ճանապարհի բոլոր քաղաքների և գյուղերի բնակիչները, ովքեր ցանկություն կունենան մասնակցել քայլերթին, մեզ կարող են միանալ ճանապարհից. միասին կշարունակենք մեր երթը դեպի Երևան:

Այս քայլերթը քաղաքացիական նախաձեռնություն է, որը կատարվում է օրենքի շրջանակներում: Մանրամասների համար կարող եք այցելել «Ժառանգության» Գյումրու գրասենյակ` ժամը 15.00-18.00-ը»,-ասվում է Նախաձեռնող խորհրդի անդամների հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---