Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակի փոփոխման հարցը կքննվի ԵԱՀԿ Մշտական խորհրդում

Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակի փոփոխման հարցը կքննվի ԵԱՀԿ Մշտական խորհրդում

PanARMENIAN.Net - Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակի փոփոխման հարցը կորոշվի ԵԱՀԿ Մշտական խորհրդում: Մինչ այդ գրասենյակը կշարունակի աշխատանքն Ադրբեջանում գործող մանդատով, հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Կորայ Թարգայը:

Նա նշել է. «Դժավր է ասել, թե երբ տեղի կունենա նիստը: Գոյություն ունի հատւոկ կանոնակարգ, որքան գիտեմ գործընթացը դեռ չի սկսվել: Ադրբեջանական կառավարութունը ինքն է որոշում՝ հարցում անել մանդատում փոփոխություների վերաբերյալ թե ոչ, պետք չէ ողբերգություն դարձնել: Գլխավորը ոչ թե գրասենյակի անվանումն է, այլ մանդատի բովանդակությունը, նրա գործունեությունը»,-ասել է նա, հայտնում է «ԱՊԱ»-ն:

Ադրբեջանը նամակ է հղել ԵԱՀԿ՝ խնդրելով նվազեցնել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---