Տնտեսագիտական համալսարանում ՄԱԿ-ի անկյուն է բացվել 4 ապրիլի 2013 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության միջև այսօր համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրվել: Համալսարանի գրադարանում բացվել է ՄԱԿ-ի անկյուն: ՄԱԿ-ի անկյունին տրամադրված ՄԱԿ-ի հրատարակությունները կծառայեն երիտասարդներին ՄԱԿ-ի աշխատանքների վերաբերյալ իրազեկելու գործին: Համալսարանը ՄԱԿ-ի անկյունը կօգտագործի նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական և այլ միջոցառումներ կազմակերպելիս: Լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված է Հազարմայակի զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների 1000 օրվան, համալսարանի ուսանողներին և անձնակազմին կներկայացնի ՄԱԿ-ի քսանամյա գործունեությունը Հայաստանում: Նշենք, որ 2012 թվականի ընթացքում երկկողմ համագործակցության ծրագրեր են ստորագրվել ՄԱԿ ՀՏՎ-ի և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև: Սլավոնական, Մանկավարժական և Ագրարային համալսարաններում բացվել են նաև ՄԱԿ-ի անկյուններ, իսկ ԵՊՀ-ն հյուրընկալում է Հայաստանում ՄԱԿ-ի երկու ավանդապահ (դեպոզիտար) համալսարաններից մեկը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |