ԵԱՀԿ ներկայացուցիչները չեն հետեւելու ՀՀ-ում Սահմանադության հանրաքվեի ընթացքին 4 նոյեմբերի 2005 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ դիտորդները չեն հետեւելու նոյեմբերի 27-ին Հայաստանում կայանալիք Սահմանադրական հանրաքվեի ընթացքին: Պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունները նման հրավեր ԵԱՀԿ չեն ուղարկել: «Սովորաբար մենք ստանում են հրավեր, նոր ենք գնում դիտորդական առաքելություն իրականացնելու, բայց այս դեպքում մենք այդ հրավերը Հայաստանի իշխանություններից չենք ստացել», - հայտարարել է ԵԱՀԿ-ը ԺՄԻԳ` Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ուրդուր Գունարզ Դոտիրը` հավելելով, թե հրավերը իրենց կարող էին ուղարկել նախագահի աշխատակազմից, արտգործնախարարությունից կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը, դա իրենց նախարարության պարտականությունը չէ: Ազգային ժողովի լրատվական վարչությունից էլ ասացին, թե իրենք հրավիրող կողմ չեն: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պնդեցին, թե իրենք նման լիազորություններ չունեն: Հանրաքվեի ընթացքին հետեւելու համար Հայաստան ժամանելիք միջազգային դիտորդների թիվը, թերեւս, կսահմանափակվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 10 դիտորդներով: ԵԽԽՎ առաքելությանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդարանի փոխխոսնակy, հրավերն ուղարկել է ՀՀ Ազգային ժողովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |