Էպոսագետի փաստաբանը չի կարծում, թե նրան ուզում են պատժել «մեծ-մեծ» խոսելու համար

Էպոսագետի փաստաբանը չի կարծում, թե նրան ուզում են պատժել «մեծ-մեծ» խոսելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը մեկ ամիս է, ինչ կալանավորվել է, սակայն նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի պնդմամբ, նախաքննական մարմնից դեռ որևէ ապացույց չեն ստացել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբանը չբացառեց, որ Վարդան Սեդրակյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, սակայն հավանական չհամարեց, որ այդ կերպ ուզում են նախընտրական քարոզարշավի ժամանակ «մեծ-մեծ» խոսելու համար պատժել իր պաշտպանյալին: «Պատժելու այլ ձևեր կան, քան 12 տարվա կամ ցմահի հոդվածներ դնելը»,-ասաց նա:

Ալեքսանդր Սիրունյանը տեղեկացրեց, որ այս գործով ավելի վաղ կալանավորված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը Վարդան Սեդրակյանի դեմ ցուցմունքներ չեն տվել: Նա նաև նշեց, որ իրենք դիմել են քննիչին` իր պաշտպանյալի լյարդի լրացուցիչ հետազոտության համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---