Իրանի ԱԳՆ. Եթե մի շարք երկրներ մաքսիմալիստական ցանկություններ չունենան, ավելի լավ աշխարհ կունենանք

Իրանի ԱԳՆ. Եթե մի շարք երկրներ մաքսիմալիստական ցանկություններ չունենան, ավելի լավ աշխարհ կունենանք

PanARMENIAN.Net - Եթե երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հագանքի և միմյանց շահերը հաշվի առնելու վրա, ապա այդ հարաբերությունները երբեք չեն կարող լինել որևէ երրորդ երկրի դեմ ուղղված, ասում է Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ Իրանը ցանկանում է, որ աշխարհում իշխի արդարությունը, հարգվեն երկրների իրավունքները, անկախությունը, արժեքները, մշակույթը և այլն:

«Քանի դեռ Իրանի և որևէ երկրի միջև հարաբերությունները բարեկամական են, և մի շարք այլ երկրների հետ այդ երկրի հարաբերությունները մեր երկրի դեմ չեն, վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ թշնամական չի դառնում, մենք երբևիցե մեր բարեկամական վերաբերմունքը տվյալ երկրի նկատմամբ չենք փոխի»,- ասաց Ռամին Մեհմանփարաստը:

Ըստ նրա`եթե մի շարք արևմտյան երկրներ մաքսիմալիստական ցանկություններ չունենան և բավարարվեն իրենց ունեցածով, շատ ավելի լավ աշխարհ կունենանք: «Կկարողանանք աշխարհի բոլոր երկրների հետ ունենալ լավ հարաբերություններ և զարգացնել դրանք»,- ասաց Իրանի արտգործնախարարության խոսնակը:

ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը Երևան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ և սփյուռքի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Հրանուշ Հակոբյանի և ԱԳ փոխնարար Շավարշ Քոչարյանի հետ, այցելել Երևանի պետական համալսարան և Գիտությունների ազգային ակադեմիա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---