ՀԱԿ. Պռոշյանի գյուղապետի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի

ՀԱԿ. Պռոշյանի գյուղապետի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հարազատներին ու բարեկամներին։ Կուսակցությունը իր վրդովմունքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:

«Բարձր մակարդակում իշխանության համար պայքարում բռնության, այդ թվում մարդասպանության գործադրումը որպես խնդիր լուծելու միջոց, բնականաբար, պիտի պրոյետվեր նաև ստորին օղակներում։ Դրա բարձրակետը 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճիրն էր, որին հաջորդած շրջանում, ահա, արդեն որերորդ դեպքն է, երբ ահաբեկչության զոհ են դառնում պետական պաշտոնյաներ, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմնների ղեկավարներ։

Անկախ այն բանից, թե փաստացի ինչ բնույթի են նման սպանությունների անմիջական դրդապատճառները, միևնույն է՝ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն, քանզի հետևանք են ներկա կոռուպցիոն համակարգի և ավազակապետական համակարգի ստեղծած մթնոլորտի»,-ասված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---