Վ.Օսկանյանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի ժողովրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի ժողովրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Ընդ որում նա նշել է, որ աշխարհում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը կդիտարկվի քաղաքական հարթության վրա, ոչ թե պատմական կամ իրավական, թեեւ վերջերս ժողովրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը լուրջ քննարկման առարկա է դարձել միջազգային կառույցներում եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ հանդիսացող երկրներում: «Այստեղ որոշակի առաջընթաց կա: Համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի ժողովրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը: Անդրադառնալով Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ դրանց ազդեցությանը բանակցային գործընթացի վրա` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ «լուրջ ցնցումներն Ադրբեջանում, իշխանության թուլացումը, անկասկած, կազդեն բանակցային գործընթացի վրա: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կվերսկսվեն 2006 թվականին», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---