Գարրի Կասպարով. Եթե Կարլսենն աշխատի իր թերությունների վրա, անպայման կհաղթի Անանդին

Գարրի Կասպարով. Եթե Կարլսենն աշխատի իր թերությունների վրա, անպայման կհաղթի Անանդին

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը հայտարարել է, որ հավակնորդների մրցաշարը ցույց տվեց, որ խոսակցությունները դասական շախմատի մահվան մասին մի փոքր չափազանցված են:

«Այո, մրցաշարը հիանալի էր, բայց վստահ չեմ, թե լավագույնն էր պատմության մեջ: Նախկինում ևս լավ մրցաշարեր են եղել: 2013-ի Լոնդոնի հետ ես կարող եմ համեմատել 1959թ. մրցաշարը: Ճիշտ է, այնտեղ կազմն այդքան հավասար ու խիտ չէր: Հիմա Լոնդոնում Ռաջաբովն էր ավելորդ, իսկ այն ժամանակ աուտսայդերները շատ էին»,-Կասպարովի խոսքն է մեջբերում crestbook.com.

Շախմատիստը նշել է, որ մրցաշարը բացահայտեց նաև հաղթող Կարլսենի թուլությունները, հավելելով, որ դա վերաբերում է դեբյուտին և վճռական պարտիաներին:

«Վիշի Անանդը փորաձռու մարտիկ է, նա կարող է հզոր խաղ անցկացնել: Եվ այնուամենայնիվ, եթե Կարլսենը աշխատի իր թերությունների վրա, անպայման կհաղթի Անանդին, որովհետև նա հիմա Անանդից լավ է խաղում»,-հավելել է գրոսմայստերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---