Թուրքիայում հրատարակվել է հայ պատմաբանի գիրքը Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Վերջերս Թուրքիայում հրատարակվել է եւ արդեն վաճառքի է հանվել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց Ցեղասպանություն: Հայասպանություն» 110 էջանոց աշխատությունը: Ինչպես ասաց Նիկոլայ Հովհաննիսյանը, գրքում թուրք ընթերցողին մատուցվում է հայ պատմաբանի եւ արեւելագետի տեսակետը թուրքերի կողմից հիվանդագին ընդունվող հարցի վերաբերյալ: Գիրքը թուրքերեն թարգմանվել է 2002 թվականին Հայաստանում հրատարակված անգլերեն տարբերակից, որը տարածվել է բազմաթիվ երկրներում: Գրքի թուրքերեն հրատարակությունն իրականացնել է թուրք մտավորական Ռագեբ Զարաքօզլին, ով, Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքերով, այն քչերից մեկն է, որ Թուրքիայում համարձակ կերպով խոսեց Հայոց ցեղասպանության եւ դրա ճանաչման անհրաժեշտության մասին: Հրատարակչի խնդրանքով, հեղինակը հատուկ առաջաբան է գրել թուրքերեն հրատարակության համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---