Մեծ Բրիտանիան հորդորել է իր հպատակներին հեռանալ Սոմալիից հնարավոր ահաբեկչության պատճառով

Մեծ Բրիտանիան հորդորել է իր հպատակներին հեռանալ Սոմալիից հնարավոր ահաբեկչության պատճառով

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան հորդորել է իր հպատակներին հեռանալ Սոմալիից հնարավոր ահաբեկչության պատճառով, հայտնում է AP գործակալությունը:

Ըստ երկրի ԱԳՆ-ի, եթադրվում է, որ ահաբեկչական գործողություններ կարող են կատարվել մայրաքաղաք Մոգադիշոյում, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Սոմալիի Հանրապետությունը որպես միասնական պետություն դադարեցրեց գոյությունը 1991թ.: Որպես միակ օրինական իշխանություն միջազգային հանրությունը ճանաչում է դաշնային կառավարությունը, որը վերահսկում է Մոգադիշոն ու մի շարք մերձակա շրջաններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---