Orange-ը մեկնարկել է նոր՝ 3000դր. ամսավճարով սակագնային պլանը բաժանորդագրությունների համար

Orange-ը մեկնարկել է նոր՝ 3000դր. ամսավճարով սակագնային պլանը բաժանորդագրությունների համար

PanARMENIAN.Net - Այսօրվանից Orange-ում կարելի է բաժանորդագրվել Դելֆին, Պանտերա և Թիթեռ ամսական բաժանորդագրություններին՝ սկսած 3000 դրամ ամսավճարից:

Դելֆին 3000 սակագնային պլանը նախատեսված է նրանց համար, ովքեր հիմնականում զանգեր են կատարում. ամսավճարը ներառում է 1000 րոպե խոսելաժամանակ Orange-ի բաժանորդների և 100 րոպե` տեղական այլ ցանցերի բաժանորդների հետ խոսելու համար: Պանտերա 3000-ը սմարթֆոնների սիրահարների համար է, քանի որ ցանցի ներսում 1000 անվճար րոպեներից բացի այն տրամադրում է նաև 500ՄԲ շարժական ինտերնետ և սոցիալական ցանցերում անսահմանափակ շփվելու հնարավորություն: Իսկ ահա Թիթեռ 3000-ը հնարավորություն է տալիս ամսավճարն ամբողջովին օգտագործել ցանկացած ծառայությունից օգտվելու համար` ի հավելումն ցանցի ներսում 1000 րոպե անվճար խոսելաժամանակի: Այս սակագնային պլաններից որևէ մեկից օգտվելու համար անհրաժեշտ կլինի բաժանորդագրվել 12 ամսով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ :

Նոր սակագնային պլանները կատարելապես հարմար են այն նոր բաժանորդների համար, ովքեր ամսական բաժանորդագրության հետ մեկտեղ կարիք չունեն նոր հեռախոսի: Orange-ը կշարունակի առաջարկել 4000, 6000, 10000 և 20000 դրամ ամսավճարով սակագնային պլաններ, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել մեծ ծավալով րոպեներ ու մեգաբայթեր, ինչպես նաև՝ հեռախոսներ մատչելի գնով:

Այս նոր սակագնային պլանները նաև հասանելի են Orange-ի այն բաժանորդներին, ովքեր ավարտում են իրենց ներկա 12 կամ 24 ամսվա պարտավորության ժամկետը և նոր հեռախոսի կարիք չունեն:

«Նոր առաջարկը կլրացնի մեր կողմից ներկայումս առաջարկվող սակագնային պլանների բազմազան առաջարկների ցանկը, և հնարավորություն կտա յուրաքանչյուրին գտնելու իր անհատական կարիքներին համապատասխանող ամսական բաժանորդագրությունը: Հաճախ է պատահում, երբ հաճախորդը գալիս է խանութ և փնտրում է մատչելի հետվճարային առաջարկ, միևնույն ժամանակ առանց նոր հեռախոս ձեռք բերելու անհրաժեշտության: Այս նախաձեռնությամբ մենք ընդառաջ ենք գնացել հենց այսպիսի կարիքներ ունեցով մարդկանց», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---