Իսպանիան ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

Իսպանիան ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 10-ին ընդունեց Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատարություններով դեսպան Մարիա Պլիեգոյին և ՀՀ-ում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանին:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարևոր համարեց Իսպանիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումն ու խորացումը: ԱԺ հանձնաժողովի նախագահը նշեց, որ չնայած հայ խորհրդարանականներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպայի խորհրդի իսպանացի պատգամավորների հետ, սակայն դեռևս թույլ են կապերը Իսպանիայի խորհրդարանի հետ: Արտակ Զաքարյանն անհրաժեշտ համարեց նաև Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ակտիվ համագործակցության արդյունքում զարգացնել և ամրապնդել միջխորհրդարանական հարաբերությունները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ՀՀ առաջնահերթությունները, անդրադարձավ տարածաշրջանային հիմնախնդիրներին, ՀՀ ներքաղաքական իրավիճակին և ժողովրդավարության ամրապնդման գործընթացին: Ըստ նրա՝ կարևոր է, որ Իսպանիայի խորհրդարանականները զերծ մնան Ադրբեջանի հակահայկական քարոզչական ազդեցությունից: Նշվեց, որ այս օրերին Իսպանիայում են գտնվում հայ պատգամավորները. նրանք մասնակցելու են խորհրդարանում կազմակերպվելիք քննարկումներին, ինչի համար Արտակ Զաքարյանը երախտագիտություն հայտնեց իսպանական կողմի աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հարավային Կովկասի հարցերով դեսպանը տեղեկացրեց, որ Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով: Մարիա Պլիեգոն նշեց, որ Իսպանիան հետաքրքրված է Հարավային Կովկասի երկրներով, մասնավորապես՝ Հայաստանով և ցանկանում է խորացնել այդ երկրների հետ իր հարաբերությունները:

Երկկողմ կապերերի ամրապնդման գործում կողմերը կարևորեցին փոխադարձ այցելություններն ու շփումները: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ողջունելով խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտությունը կարգավորելու հայկական կողմի դիրքրոշումը՝ Իսպանիայի ներկայացուցիչը նկատեց, որ այն դրական ազդեցություն կունենա նաև տարածաշրջանի վրա:

Հյուրի խնդրանքով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց խորհրդարանի և մասնավորապես՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները, անդրադարձավ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայ պատգամավորների աշխատանքին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Իսպանիայի տնտեսական ճգնաժամին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Մարիա Պլիեգոյին Հայաստան այցելելու և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---