Մ.Շահգելդյան.Ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ են «այո» ասել սահմանադրական փոփոխություններին

PanARMENIAN.Net - Անցած շաբաթների ընթացքում Հայաստանի հասարակության հետաքրքրությունը Սահմանադրության փոփոխությունների հանդեպ, ինչպես նաեւ այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ են «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, կտրուկ աճել է: Այդ մասին լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ հայտարարել է հանրաքվեի համակարգող խորհրդի նախագահ, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Ընդ որում Մ.Շահգելդյանը չասաց, թե որքան կարող է լինել Սահմանադրության փոփոխություններին կողմ քվեարկողների թիվը: Նրա խոսքերով, բնակչության տեղեկացման գործընթացը Սահմանադրության փոփոխությունների էության մասին անցնում է ակտիվ քարոզչության փուլ:



Նշենք, որ Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ համաժողովրդական հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների համակարգման խորհուրդը ստեղծվել է Հայաստանի նախագահի հրամանով նոյեմբերի 13-ին: Խորհրդի կազմում ընդգրկվել են իշխանության կոալիցիայի եւ բարեփոխմանը առնչվող այլ քաղաքական ուժերի 23 կուսակցություններ: Խորհրդում գործում են մի քանի բաժիններ, մասնավորապես` կազմակերպչական, տեխնիկական եւ մամուլի հետ աշխատանքի բաժին: Հանրաքվեն տեղի կունենա 2005 թվականի նոյեմբերի 27-ին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---