Քաղաքագետ. Թեև Հովհաննիսյանն իրավիճակային առաջնորդ է, բայց կա զանգված, որը շարունակելու է պայքարը

Քաղաքագետ. Թեև Հովհաննիսյանն իրավիճակային առաջնորդ է, բայց կա զանգված, որը շարունակելու է պայքարը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր քաղաքական ուժերը նախագահի երդմնակալության արարողությունից հետո այս պահին վերադառնում են նորմալ վիճակի և մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրություններին պետք է ապացուցեն, որ ներկայացնում են որոշակի ուժ:

Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով ապրիլի 9-ի «Ժառանգության» հավաքին՝ քաղաքագետն ասաց, որ նախագահի երդմնակալությունը տեղի ունեցավ, իսկ մյուս կողմում կանգնածը պարտված թեկնածու է: Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի՝ կա զանգված, որը շարունակելու է պայքարը: Իսկ ընդհանուր առմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին քաղաքագետ կարճ բնորոշում տվեց.«Նա հանդես է եկել, որպես իրավիճակային առաջնորդ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---