Ր. Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա և կվերադառնա վաղը. Հանրահավաքը չի հետաձգվելու

Ր. Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա և կվերադառնա վաղը. Հանրահավաքը չի հետաձգվելու

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած վաղվա հանրահավաքն անպայման տեղի կունենա և «Ժառանգության» առաջնորդը հանդես կգա ծրագրային ելույթով:

Նկատենք, որ նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կմեկնի Մոսկվա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---